Padding-ը, Margin-ները և այլ ոճերը չեն կիրառվում տարրերի վրա
Եթե փորձում եք քաշել վերևի և ներքևի margin կամ padding բռնակները, իսկ տարրի margin/padding-ները չեն փոխվում, հնարավոր է՝ կան այլ ոճեր, որոնք հարկադրաբար վերասահմանում են ոճային ցանկացած փոփոխություն: Սա կարող է տեղի ունենալ նաև այն դեպքում, երբ չեք կարողանում փոխել ֆոները, եզրագծերը, կամ երբ թափանցիկ պատկերները միշտ ստանում են ֆոնի գույն:
Խնդիրը գտնելու համար բացեք ձեր զննարկչի տեսուչը (inspector) և զննեք տարրը: Դիտեք այդ տարրի ոճերը: Եթե տեսնում եք նման մի բան.

Այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր թեման կամ որևէ փլագին խոչընդոտում է տարրի վրա այլ ոճերի կիրառմանը: Մկնիկը պահեք ոճաթերթի (stylesheet) վրա՝ պարզելու համար, թե որ թեմայից/փլագինից է այն գալիս:
Սա շտկելու համար հեռացրեք ոճի «! important» մասը, և դուք կկարողանաք կրկին կիրառել ոճերը: Գուցե անհրաժեշտ լինի կապ հաստատել թեմայի կամ փլագինի հեղինակի հետ՝ սա շտկելու համար: